211652_close_icon
views-count3808 դիտում article-date 15:33 04-05-2017

Իրանը ձախողել է հրթիռային փորձարկումները

Իրանն անհաջող հրթիռային փորձարկումներ է իրականացրել Հորմոզի նեղուցում։ Այդ մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ կառավարությունում իր աղբյուրին։ Վերջինի խոսքով՝ մայիսի 2-ին իրանցի զինվորականները փորձել են թևավոր հրթիռ արձակել Yono ստորջրյա ոչ մեծ նավից։ Նշված տիպի հրթիռը գտնվում է միայն Իրանի և Հյուսիսային Կորեայի սպառազինությունների շարքում։ Այլ մանրամասներ աղբյուրը չի հաղորդել։ Այս տարվա փետրվարին Իրանը հաջողությամբ ստորջրյա նավից հրթիռային փորձարկում իրականացրեց, ինչից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ այդ փորձարկումը հակասում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ գործողությունների համաձայնագրին։

Նմանատիպ նյութեր