211652_close_icon
views-count4370 դիտում article-date 15:04 04-05-2017

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Իրանի Գուլիստան նահանգում տեղի ունեցած հանքի փլուզման կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Հեռագրում մասնավորապես ասված է․ «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Իրանի ժողովրդին: Մաղթում եմ տոկունություն զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Նմանատիպ նյութեր