211652_close_icon
views-count3841 դիտում article-date 18:10 04-05-2017

Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինն աշնանը կդադարի կատարել արքայական պարտականությունները

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ Ֆիլիպը, աշնանը կդադարեցնի իր պարտականությունները:Այս մասին հայտնում է BBC-ն: Արքայազն Ֆիլիպը որոշումն ինքն է կայացրել, իսկ թագուհին համաձայնել է: «Նորին թագավորական մեծություն Էդինբուրգի դուքսը որոշել է, որ այս տարվա աշնանը կդադարի կատարել հանրային պարտականությունները: Այս որոշումը նա կայացրել է թագուհու լիակատար աջակցությամբ: Արքայազնը կմասնակցի մինչև օգոստոս նախատեսված միջոցառումներին և՛ առանձին, և՛ կուղեկցի թագուհուն»,- ասվում է Բուքինգեմյան պալատի պաշտոնական հայտարարության մեջ: Հունիսին Ֆիլիպը դառնում է 96 տարեկան:

Նմանատիպ նյութեր