211652_close_icon
views-count38987 դիտում article-date 11:36 04-05-2017

Խոշոր ավտովթար Երևանում. «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ BMW-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Opel-ին. վերջինը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Սարալանջի խճուղու և Ազատության պողոտայի խաչմերուկում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ, BMW մակնիշի 01 NM 015 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Opel մակնիշի 34 LR 369 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները։ Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և ՃՈ աշխատակիցների հետ դարձի բերել Opel-ը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր