211652_close_icon
views-count44095 դիտում article-date 08:22 04-05-2017

Արտակարգ դեպք Գյումրիում. Գազի կաթսայի պայթյունի հետևանքով տան անդամները տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակաների նախարարության Փրակարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի թիվ 51 շենքում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով, ժամանել են նաև Գյումրու շտապ բուժօգնության, 1-04 վթարային ծառայության և էլէկտրոցանցի աշխատակիցները: Պարզվել է, որ նշված շենքի թիվ 31 բնակարանում, դեռևս չբացահայտված հանգամանքներում տեղի է ունեցել գազի կաթսայի պայթյուն՝ հրդեհի բռնկումով: Պայթյունի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխել վարձակալական հիմունքներով 37-ամյա Արամ Հակոբյանն ու 33-ամյա Անժելա Գաբրիելյանը: Բժշկական կենտրոնից հայտնել են, որ նրանք ստացել են տարբեր աստիճանի այրավածքներ և նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության : Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունից ամբողջությամբ վնասվել է բնակարանի մուտքի, պատշգամբի դռներն ու ննջասենյակի պատուհանը, և կոտրվել խոհանոցի պատուհանի ապակիները: Օպերտավորեն դեպքի վայր են ժամանել նաև Ոստիականության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ Աղեկյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր