211652_close_icon
views-count87899 դիտում article-date 16:57 03-05-2017

Քաղաքացիներն ու փրկարարները Դավիթաշենի կամրջի վրա փրկել են վտանգավոր եզրագիծն անցած աղջկա կյանքը, ով փորձել է ինքնասպան լինել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի վրա մի երիտասարդ աղջիկ փորձում է ինքնասպանություն գործել ցած նետվելու միջոցով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կամրջի վրա մի քաղաքացի նկատել է, որ աղջիկն արդեն անցել է վտանգավոր եզրագիծը, սակայն սկսել է օգնություն կանչել, իսկ մեկ այլ քաղաքացի օգնության է հասել ու դուրս բերել նրան վտանգավոր եզրագծից։ Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները։ Ժամանել է նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, սակայն աղջիկը փորձել է հրաժարվել հոգեբանական օգնությունից և սկսել է գոռալ՝ «Բաց թողեք ինձ»։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը աղջկան տեղափոխել է հիվանդանոց։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր