211652_close_icon
views-count3283 դիտում article-date 19:21 03-05-2017

Ֆրանսիացի մշակութային գործիչները հանդես են եկել Լը Պենի դեմ

Հազարավոր ֆրանսիցի մշակութային գործիչներ խոսել են «Ազգային ճակատ» կուսակցության նախագահի թեկնածու Մարին Լե Պենի դեմ: Այս մասին հայտնում է Le Parisien-ը: Ֆրանսիայի մշակութային էլիտայի ներկայացուցիչները հավաքվել են փարիզյան երկրորդ ֆիլհարմոնիկում: Ֆիլհարմոնիայի նախագահ Լորան Բեյլը կոչ է արել քվեարկել «Հանրապետության միակ թեկնածուի»` «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի օգտին: Ըստ մշակույթի նախարար Օդրի Ազուլայի` արվեստագետներն այդպիսի եղանակով ցանկացել են ասել, որ անհրաժեշտ է արգելափակել «Ազգային ճակատ»-ը: Ինքը` Ազուլայը, պատրաստվում է քվեարկել Մակրոնի օգտին` «առանց կասկածի և որոշակի հույսի»:

Նմանատիպ նյութեր