211652_close_icon
views-count2620 դիտում article-date 15:33 03-05-2017

Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը

ՌԴ Սոչի քաղաքում սկսվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հաղորդում է Ria Novosti-ն։ Պուտինը հայտարարել է, որ հնարավորություն կա աշխատանքային շրջանակներում հանդիպելու և երկկողմ փոխգործակցության առանցքային հարցեր քննարկելու։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունները նոր կարգավիճակ են ձեռք բերում և վերականգնվում են ամբողջական ծավալով։ Էրդողանն էլ ասել է, թե Մոսկվայի ու Անկարայի համատեղ քայլերը կարող են ազդել Մերձավոր Արևելքի իրավիճակի վրա. «Վստահ եմ, որ այն քայլերը, որոնք մենք անում ենք համատեղ, կփոխեն տարածաշրջանի ապագան»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանդիպման հիմնական թեման լինելու է սիրիական հակամարտության քաղաքական կարգավորումը։ Բացի այդ, քննարկվելու է Սիրիայի Խան-Շեյխուն շրջանում քիմիական զենքի կիրառման հետ կապված միջադեպը։

Նմանատիպ նյութեր