211652_close_icon
views-count4684 դիտում article-date 12:38 03-05-2017

Ադրբեջանը մեղադրվում է Եվրոպայի խորհրդին միլիոնավոր դոլարների կաշառք տալու մեջ. Հարութ Սասունյան

Ադրբեջանի կառավարությունը տարիներ շարունակ ողողել է աշխարհի տարբեր երկրների քաղաքական գործիչներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին ամենաթանկարժեք նվերներով՝ մետաքսե գորգերով, ոսկյա, արծաթյա զարդերով, խավիարով, միլիոնավոր դոլարներով, ինչպես նաև թանկարժեք ճանապարհորդություններով՝ Հայաստանի ու Արցախի հարցում իրենց քվեն Ադրբեջանին տալու դիմաց։ Այս անօրինական պրակտիկան այնքան տարածված է, որ եվրոպացիները դա բնութագրում են որպես «խավիարային դիվանագիտություն»։ Այս մասին իր [url=http://armenianweekly.com/2017/05/02/azerbaijan-accused-of-giving-millions-in-bribes-to-council-of-europe/]հոդվածում [/url]նշում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Հեղինակը հավելում է. «Եվ չնայած այս տիպի կաշառակերությունը փակ դռների հետևում է իրականացվում միշտ, և ոչ Ադրբեջանի ղեկավարությունը, ոչ էլ օտարերկրյա քաղաքական գործիչների կողմից չի բացահայտվում, ժամանակ առ ժամանակ այն ջրի երես է դուրս գալիս։ Մենք բոլորս պետք է հիշենք, որ ինչը բացահայտվել է, միայն մի չնչին մասն է Բաքու այցելած տարբեր երկրների պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների, ինչպիսին ՄԱԿ-ի ներկայացուցիչներն են: Վերջերս մեծ սկանդալ տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդում միլիոնավոր դոլարների կանխիկ ներգրավվմամբ, որոնք տրվել էին նրա որոշ անդամներին՝ Ադրբեջանին դատապարտող որոշումները չեղարկելու և Արցախի մասին չխրախուսվող զեկույցները պաշտպանելու դիմաց։ Արդյունքում, «Թրանսպարենսի Ինթերնեյշնլ»-ը՝ աշխարհի ամենախոշոր հակակոռուպցիոն խումբը, կոչ արեց Եվրոպայի խորհրդին խոշոր կաշառակերության մեղադրանքների հետաքննություն անցկացնել։ «Եվրոպական կայունության նախաձեռնությունը» նույնպես մեղադրեց Ադրբեջանին առանցքային դերակատարում ունեցող եվրոպացի խորհրդարանականներին խոշոր գումարներ փոխանցելու և այլ «լավություններ անելու» դիմաց ԵԽ-ի որոշումների դիմաց անհարկի ազդելու մեջ։ Կառույցը պնդեց, որպեսզի անկախ հետաքննություն նախաձեռնվի 2013 թվականին ԵԽԽՎ-ի որոշման հարցով, որը մերժել էր Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով քննադատական զեկույցը։ The Guardian պարբերականը հրապարակեց ծավալուն հոդված՝ վերնագրված այսպես՝ «Նոր պնդումներ մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կառույցում Ադրբեջանի ձայների կեղծման մասին»։ ԵԽԽՎ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ թերթին տեղեկացրել են, որ ԵԽԽՎ անդամները Ադրբեջանից կաշառք են ստացել այդ երկրի օգտին քվեարկելու դիմաց: ԵԽԽՎ-ն կազմված է 47 եվրոպական երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի 324 խորհրդարանականներից: Արիֆ Մամեդովը՝ ադրբեջանցի նախկին դիվանագետ, թերթին հայտնել էր, որ ԵԽԽՎ մի անդամ Ադրբեջանի կառավարության կողմից ավելի քան 30 մլն դոլար է ստացել, որը պետք է որպես կաշառք փոխանցեր կառույցի մյուս անդամներին։ Թոբիաս Բիլսթրոմը՝ շվեդ դիվանագետ և արդարադատության նախկին նախարարը, ասաց, որ «շատ արժանահավատ անդամներ» իրեն պատմել են, որ մի քանի անգամ մեծ կաշառքներ են առաջարկվել իրենց որոշակի քվեարկության դիմաց։ Ն այն 64 խորհրդարանականներից մեկն է, ով ստորագրել է բանաձև՝ կոչ անելով անկախ հետաքննություն անցկացնել Ադրբեջանում ծանր հանցանքի մասին լուրջ և վստահելի պնդումների վերաբերյալ։ Առաջին անգամ այդ պնդումներն ի հայտ եկան 2012 թվականին՝ «Եվրոպական կայունության նախաձեռնություն» վերլուծական կենտրոնի պատրաստած զեկույցում,բայց թափ առան, երբ իտալացի դատախազները սկսեցին հետաքննություն անցկացնել աջակենտրոն խմբի նախկին նախագահ, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի գործով։ Նա մեղադրվում է Ադրբեջանից 2.39 մլն եվրո /2.6 մլն դոլար/ կաշառք ընդունելու մեջ, որի դիմաց վերջինս պետք է աջակցեր ԵԽ-ում Ադրբեջանի կառավարությանը։ Նա դատարանի առաջ կկանգնի փողերիլվացման համար, իսկ Միլանի հանրային դատախազը կոռուպցիայի մեղադրանք է առաջադրում նրան«; Թերթը նշում է, որ Վոլոնտեն կտրականապես հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները։ Հեղինակը շարունակում է. «Նույնիսկ ԵԽԽՎ նախագահ Խեդրո Ագրամունտն է հայտնվել բրդ իրավիակում, որովհետև հրաժարվել է հետաքննություն սկսկել ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի գործով։ Նրա վերջին՝ Սիրիա կատարած այելությունը մեծացրեց ԵԽԽՎ անդամների թիվը, ովքեր կոչ են անում հրաժարականի դիմում գրել։ ԵԽԽՎ բյուրոն անցյալ շաբաթ անվստահություն հայտնեց Ագրամունտին և սպասվում է, որ նա առաջիկայում հրաժարական կտա։ Ավելին, Եվրոպայի խորհուրդը հետքննություն է սկսել 2015 թվականին Ադրբեջանի դեմ՝ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հարցով։ Սա առաջին դեպքն է վերջին 25 տարիների ընթացքում։ Ամոթալի է, որ ԵԽԽՎ-ն, մի կառույց, որը ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության համար, դառնում է Ադրբեջանի բռնակալի կաշառակերության զոհը։ Այս մեղադրանքները վարկաբեկում են Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքները։ Անընդունելի պետք է լինի այն, որ ադրբեջանական նախորդ ընտրությունների ժամանակ, երբ ԵԽԽՎ անդմները մեկնեցին այնտեղ՝ որպես դիտորդներ, անսպասելիորեն բարձր մակարդակի զեկույցներ ներկայացրեցին, մինչդեռ այլ միջազգային դիտորդներ ընտրությունները գնահատել են բացականին ցածր՝ բացասական։ Նման հակադրությունը մտահոգության տեղիք է տալիս, որ Ադրբեջանին հաջողվել է կաշառել ԵԽԽՎ դիտորդներին և քողարկել կոռումպացված ընտրությունները։ The Guardian-ը եզրակացնում է, որ Ադրբեջանը օգտագործում է ԵԽԽՎ-ն՝ իր նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար իշխանությանը օրինականություն հաղորդելու նպատակով, ով 2003 թվականից ղեկավարում է երկիրը։ Ադրբեջանի կաշառակերության չարաշահումների անտեսելը նշանակում է, որ Եվրոպայի խորհուրդն այլևս չի կարող դիտարկվել որպես մարդու իրավունքների պահապան...»։

Նմանատիպ նյութեր