211652_close_icon
views-count3500 դիտում article-date 15:04 03-05-2017

Քաբուլում՝ ԱՄՆ-ի դեսպանատնից ոչ հեռու, հզոր պայթյուն է որոտացել. կա առնվազն 8 զոհ, 25 վիրավոր

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի թաղամասերից մեկում, որտեղ գտնվում են ԱՄՆ-ի դեսպանատունը և ՆԱՏՕ-ի առաքելության գրասենյակը, ուժգին պայթյուն է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Աֆղանստանի ՆԳՆ-ն հայտնել է առնվազն 8 զոհի և 25 տուժածի մասին։ ՆԱՏՕ-ի առաքելությունն էլհաղորդել է, որ պայթյունից վիրավորվել են նաև դաշինքի զինծառայողներից երեքը։ TOLnews հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պայթյունը իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը այն պահին, երբ նշված հատվածով անցնում էր արտասահմանյան ուժերի շարասյունը։ Ըստ ականատեսների վկայության՝ թիրախը եղել է հենց Հյուսիսատլանտյան դաշինքը։

Նմանատիպ նյութեր