211652_close_icon
views-count2108 դիտում article-date 12:12 03-05-2017

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը հորդորել է նախագահ Թրամփին հրաժարվել Կիմ Չեն Ինի հետ հանդիպումից

Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը քննադատել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին գովաբանելու և նրա հետ հանդիպելու ցանկություն հայտնելու համար։ Այդ մասին Օլբրայթն ասել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել էր, թե իր համար պատիվ կլինի հյուսիսկորեացի առաջնորդի հետ հանդիպելը, «քանի որ նա խելացի ու ճարպիկ երիտասարդ է»։ 2000 թվականին Օլբրայթը, ով այդ ժամանակ ղեկավարում էր Պետդեպը, Փհենյանում հանդիպել էր Կիմ Չեն Ինի հոր՝ Կիմ Չեն Իրի հետ և ոչ լավ տպավորություններով վերադարձել ԱՄՆ։ Մինչ այդ ԱՄՆ-ի ղեկավարներից և ոչ մեկը չէր հանդիպել Հյուսիսային Կորեայի որևէ առաջնորդի հետ։

Նմանատիպ նյութեր