211652_close_icon
views-count2187 դիտում article-date 14:24 03-05-2017

Մեծ Բրիտանիայի խորհրդարանն արտահերթ ընտրությունների նախաշեմին ցրվել է

Միացյալ Թագավորության խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը հենց արտահերթ ընտրություններից առաջ, որոնք պետք է տեղի ունենան հունիսի 8-ին, հաղորդում է BBC-ն։ Բրիտանական օրենսդրության համաձայն՝ խորհրդարանը ցրվում է ընտրություններից 25 աշխատանքային օր առաջ։ Այն լուծարվել է մայիսի 3-ին, Լոնդոնի ժամանակով ժամը 00։01-ին։ Այսօր վարչապետ Թերեզա Մեյը հանդիպելու է Էլիզաբեթ Երկրորդ թագուհուն, որպեսզի հաղորդի նրան խորհրդարանի ցրման և նախընտրական քարոզարշավի մեկնարկի մասին։ Կուսակցությունները դեռևս չեն հայտարարել նախընտրական կարգախոսները, սակայն արդեն իսկ սկսել են վիճել բյուջետային ծախսերի ու հարկերի ծրագրերի շուրջ։ Լեյբորիստները խոստացել են վերականգնել ստացիոնար բուժհաստատությունները, ավելացնել առողջապահության համակարգի աշխատողների աշխատավարձը, նաև10.000-ով ավելացնել ոստիկանների թիվը։ Պահպանողականներն էլ, որոնց կուսակցությունը ղեկավարում է վարչապետ Մեյը, այդ ծրագիրն անվանել են «ռումբ»։ ԵՄ-ից դուրս գալու հարցերվ նախարար Դևիդ Դևիսը լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինի տված խոստումներն անվանել է աննպատակ ու անպատասխանատու։

Նմանատիպ նյութեր