211652_close_icon
views-count3077 դիտում article-date 15:55 02-05-2017

Ադրբեջանում ժայթքել է Լոքբաթան ցեխի հրաբուխը

Ադրբեջանում այսօր առավոտյան ժայթքել է Լոքբաթան ցեխի հրաբուխը, որը գտնվում է Բաքվից 15 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է haqqin.az պորտալը՝ հղում անելով Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությանը։ Հրաբխից ոչ հեռու նաև նավթահանք է գտնվում։ Նշված վայրում օպերատիվ խումբ է աշխատում՝ կազմված արգելոցի աշխատակիցներից։ Լոքբաթանը դասվում է «կեղտոտ» հրաբուխների շարքին։ Այն համարվում է աշխարհում 5 ամենակեղտոտ հրաբուխներից մեկը։ Սա հերթական ժայթքումը թվով 25-րդ էր։

Նմանատիպ նյութեր