211652_close_icon
views-count9852 դիտում article-date 23:30 02-05-2017

Թուրքիայում խոսում են Պուտինի և Էրդողանի հանդիպման մասին

Մայիսի 3-ին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկվի Սիրիայում կրակի դադարեցման հարցը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Սիրիայի հարցերով վարչության դեկավարի տեղակալ Մուստաֆա Յուրդաքուլը, փոխանցում է РИА Новости-ն: : «Սիրիայի հարցը նույնպես այդ երկխոսության կարևոր մասն է կազմում: Երկու նախագահները կքննարկեն նաև Սիրիայում հրադադարի ռեժիմի ամրապնդման հարցը: Մենք ունենք շատ գաղափարներ, որոնք պատրաստ ենք թղթին հանձնել»,- ասել է նա: Նրա կարծիքով Սիրիայում հրադադարի ռեժիմի ամրապնդման հարցը առանցքային է նաև Աստանայում կայանալիք հանդիպման ժամանակ: «Մենք արդեն աշխատել ենք մի քանի թղթերի վրա և փորձում ենք այս փուլում ինչ-որ բանի հասնել»,- ասել է Յուրդաքուլը:

Նմանատիպ նյութեր