211652_close_icon
views-count3148 դիտում article-date 11:59 02-05-2017

Շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում մեր հավաքականը երկրորդ տեղում է

Հունաստանում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը. երեկ կայացավ նախավերջին տուրը, որում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով առավելության հասավ Գերմանիայի կանանց հավաքականի նկատմամբ: Մեր ընտրանու կազմում հաղթանակներ տոնեցին Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Նորայր Քալանթարյանը: Վերջին տուրից առաջ Ռուսաստանի հավաքականը վաստակել է 16 թիմային միավոր և անկախ վերջին տուրի արդյունքներից ապահովել չեմպիոնի տիտղոսը: Հայաստանի ընտրանին 13 թիմային միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում, իսկ Անգլիայի առաջին հավաքականը 12 միավորով գտնվում է 3-րդ տեղում: Այսօր վերջին տուրում մեր մրցակիցն է լինելու Ավստրիայի հավաքականը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր