211652_close_icon
views-count3979 դիտում article-date 09:30 02-05-2017

Ադրբեջանի զինուժը գիշերն արձակել է 540 կրակոց. կիրառել է նաև ականանետ. Արցախի ՊՆ

Մայիսի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 540 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահության՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: [img]http://shamshyan.com/ups/images/0895089001493702958963963.jpg[/img]

Նմանատիպ նյութեր