211652_close_icon
views-count3269 դիտում article-date 14:11 02-05-2017

Դոնալդ Թրամփը պատիվ կհամարի Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր համար պատիվ կլիներ հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ, հաղորդում է BBC-ն։ «Եթե հարմար լինի նրա հետ հանդիպելը, ապա ես դա հաստատ կանեմ։ Ես դա պատիվ կհամարեի»,-ընդգծել է ԱՄՆ-ի նախագահը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Կիմ Չեն Ինին համարում է բավականին խելացի ու ճարպիկ, քանի որ լինելով բավականին երիտասարդ՝ նա կարողացել է «ոտք գցել հսկաների հետ», ինչը հեշտ բան չի։

Նմանատիպ նյութեր