211652_close_icon
views-count6406 դիտում article-date 21:13 01-05-2017

Լևոն Արոնյանը առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` մայիսի 1-ի դրությամբ: Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2832): Երկրորդ հորիզոնականում է Ուեսլի Սոն (2815), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը (2811):Լևոն Արոնյանը (2789) 3 հորիզոնականով առաջադիմել է ցուցակում և այժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 2 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսեսյանը (2680) գտնվում է 64-րդ հորիզոնականում, իսկ Վլադիմիր Հակոբյանը (2667)` 83-րդ: [b] Լավագույն տասնյակ. [/b]1.Մագնուս Կարլսեն – 2832 2.Ուեսլի Սո – 2815 3. Վլադիմիր Կրամնիկ – 2811 4. Ֆաբիանո Կարուանա – 2802 5.Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 2795 6. Լևոն Արոնյան – 2789 7. Հիկարու Նակամուրա – 2786 8. Վիշվանաթան Անանդ – 2786 9. Անիշ Գիրի – 2785 10. Սերգեյ Կարյակին – 2783 Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է Հոու Յիֆանը (2652): Երկրորդ հորիզոնականում է Ցզյու Վենցզյունը (2594): Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2570): Աշխարհի չեմպիոնուհի Տան Չժունչին (2515) գտնվում է 11-րդ հորիզոնականում: Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2451) գտնվում է 28-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2414)` 56-րդ: [b]Լավագույն տասնյակ. [/b]1.Հոու Յիֆան – 2652 2.Ցզյու Վենցզյուն – 2594 3.Աննա Մուզիչուկ – 2570 4.Համփի Կոներու – 2557 5. Մարիա Մուզիչուկ – 2546 6. Նանա Ձագնիձե – 2545 7. Ալեքսանդրա Կոստենյուկ – 2540 8. Կատերինա Լահնո – 2539 9. Վիկտորիա Չմիլիտե – 2538 10.Հարիկա Դրոնավալի – 2531 Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2732), Դուդա Յան-Քշիշտոֆը (2693) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Վլադիսլավ Արտեմևը (2682) գտնվում է 3-րդ հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը (2546) գտնվում է 28-րդ հորիզոնականում , Տիգրան Հարությունյանը (2523)` 36-րդ, Հայկ Մարտիրոսյանը (2516) ` 41-րդ: [b] Լավագույն տասնյակ [/b]1.Վեյ Յի – 2732 2.Դուդա Յան-Քշիշտոֆը -2693 3.Վլադիսլավ Արտեմև – 2682 4.Սյուն Ջեֆֆրի – 2652 5.Մաթիաս Բլուբաում – 2632 6.Գրիգորի Օպարին – 2604 7. Բենջամին Գլեդուրա -2602 8. Վավուլին Մաքսիմ – 2599 9. Յորդեն Վան Ֆորեստ -2595 10. Թարի Արյան – 2592 Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները: Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2896): Երկրորդ հորիզոնականում է արագ շախմատի աշխարհի չեմպիոն Վասիլի Իվանչուկը (2827), իսկ Շահրիյար Մամեդյարովը (2825) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2797) գտնվում է 8-րդ հորիզոնականում: Արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 4 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Տիգրան Լ. Պետրոսյանը (2715) գտնվում է 31-րդ հորիզոնականում, Հրանտ Մելքումյանը (2710)` 39-րդ, Վլադիմիր Հակոբյանը (2697)` 50-րդ և Սերգեյ Մովսեսյանը (2693) `54-րդ: Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2914), Հիկարու Նակամուրան (2865) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Յուրի Շկուրոն (2828) եզրափակում է լավագույն եռյակը: Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են Հայաստանի 7 ներկայացուցիչ. Զավեն Անդրիասյանը (2755) գտնվում է 22-րդ հորիզոնականում, Լևոն Արոնյանը (2753)` 24-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը (2717)` 35-րդ, Հրանտ Մելքումյանը`(2686) 53-րդ, Սերգեյ Մովսեսյանը (2669) `71-րդ, Կարեն Գրիգորյանը (2665) `76-րդ և Վլադիմիր Հակոբյանը (2654)` 92-րդ:

Նմանատիպ նյութեր