211652_close_icon
views-count3399 դիտում article-date 18:23 01-05-2017

Մեկնարկել է «Թենիսի Հայկական սփյուռքի գավաթի» 12-րդ առաջնությունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ մայրաքաղաքում անցկացվել է «Թենիսի Հայկական սփյուռքի գավաթի» 12-րդ առաջնությունը: Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը, ում նախաձեռնությամբ էլ անցկացվում է գավաթի մրցաշարը: Արդեն երկրորդ անգամ Երևանում կազմերպվող առաջնությանը մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի և մի շարք այլ երկրների պրոֆեսիոնալ մարզիկներ, ինչպես նաև սիրողական թենիսով զբաղվողներ: Մեծահասակների խմբում 40 մարզիկ՝ 20 զույգերով, պայքարելու են հաղթական գավաթի համար: Առաջնության պատասխանատուները քաղաքապետ Տարոն Մարգարյանին անվանական շապիկ են նվիրել: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն [/b]

Նմանատիպ նյութեր