211652_close_icon
views-count3305 դիտում article-date 16:31 01-05-2017

Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը 2-րդ տեղն է զբաղեցրել Ուկրաինայում

Ավարտվեց ջրացատկի Ուկրաինայի Գավաթի բաց առաջնությունը։ Մրցաշարի վերջին օրը, 10 մ անհատական աշտարակացատկ ձեւում Վլադիմիր Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հայ ջրացատկորդը զիջել է միայն Ուկրաինան ներկայացնող մարզիկին։ Հայաստանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի խոսքով ուկրաինացի ջրացատկորդը բավականին ուժեղ էր եւ մեծ առավելություն ուներ Հարությունյանի նկատմամբ. «Անկեղծ ասած այնքան էլ գոհ չեմ Վլադիմիրի արդյունքից։ Ես ավելին էի ակնկալում։ Վլադիմիրը երեք ցատկից հետո հաղթում էր, սակայն չորրորդը վրիպեց։ Ուկրաինացին իր վերջին երեք ցատկերն ավելի լավ կատարեց եւ առաջ անցավ»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հրաչյա Չանդիրյանը։ Մարզիչը նշեց, որ Ազատ Հարությունյանը հանդես չի եկել այս մրցաձեւում, քանի որ ուսի վնասվածք ուներ։ Հարությունյան եղբայրները մայիսի վերջին Մադրիդում կմասնակցեն Գրան Պրիի։

Նմանատիպ նյութեր