211652_close_icon
views-count5062 դիտում article-date 15:32 01-05-2017

Էրդողանը Հնդկաստան է մեկնում Ցեղասպանության մեղքի բեռով. New Indian Express

Հնդկաստանը իր արտաքին քաղաքականության ուժն է ցուցադրել, գրում է [url=http://www.newindianexpress.com/thesundaystandard/2017/apr/30/erdogan-to-visit-india-with-guilt-of-genocide-1599285.html]New Indian Expres[/url]s պարբերականը։ Թերթը նշում է, որ հնդկական իշխանությունները նրբորեն ուղերձ են հղել թուրքական իշխանություններին՝ հաշվի առնելով Անկարայի կողմից Քաշմիրի հետ կապված Պակիստանի քաղաքականությանը ցուցաբերվող աջակցությունը՝ ընդգծելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Դելի այցելությունից առաջ Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համդի Անսարին հարգանքի տուրք է մատուցել ապրիլի 25-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համալիրում՝ ծաղիկներ խոնարհելով 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակի համար, և ոչ ավելի, քան 24 ժամ առաջ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ընդունել էր Կիպրոսի նախագահին։ «Սա ողբերգություն է, աննկարագրելի բաներ են կատարվել մարդկանց հետ»,-ասել էր Անսարին։ «Հնդկաստանը փայլուն հասկանում է, որ ընդունելով հայերի ցեղասպանության փաստը՝ առաջացնում է թուրքերի բարկությունը, որոնք կտրականապես հերքում են տեղի ունեցած ողբերգությունը։ Հնդկաստանին վրդովում է այն, որ Թուրքիան Քաշմիրի հետ կապված՝ աջակցում է Պակիստանին և ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Նյու Դելին սադրում է Անկարային»։ Հոդվածի հեղինակը նշում է, որ Թուրքիային ուղղված երկրորդ ուղերձը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի այելությունն էր, ում համար Հնդկաստանը կարմիր գորգ էր փռել, և դժվար թե Էրդողանը այդ փաստն անտեսի։ Իր հերթին, վարչապետ Նարենդրա Մոդին հաստատել է, որ Հնդկաստանը աջակցում է Կիպրոսի ինքնիշխանությանը։

Նմանատիպ նյութեր