211652_close_icon
views-count3966 դիտում article-date 14:21 01-05-2017

Բախումներ Թուրքիայում. կա երկու ձերբակալված

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Աշխատանքի ու աշխատավորների միջազգային օրվան նվիրված երթի մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են եղել։ Թուրքական ozgur-gundem լրատվական կայքի հաղորդմամբ` կան բազմաթիվ ձերբակալվածներ: Մայիսմեկյան երթը կազմակերպել են Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, Կոմունիստական և Քրդական կուսակցությունները: Հայտնի է, որ ավելի վաղ Ստամբուլի քաղաքապետարանը մայիսի 1-ի երթի անցկացման վերաբերյալ արգելք է սահմանել: Ստամբուլի տարածքում շուրջ 30.000 ոստիկաններ փակել են պողոտաները և փողոցները` երթի իրականացումը թույլ չտալու համար: Մի շարք պողոտաներ մուտքը թույլատրվում է միայն խուզարկությամբ:

Նմանատիպ նյութեր