211652_close_icon
views-count8879 դիտում article-date 12:23 01-05-2017

Թրամփը Կին Չեն Ինին բնութագրել է որպես բավականին ճարպիկ ու խելացի երիտասարդ

Ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Հյուսիսային Կորեայի կողմից անցկացվող միջուկային ու բալիստիկ փորձարկումների մասին, իսկ նրա առաջնորդ Կիմ Չեն Ինին բնութագրել է որպես «բանիմաց ու ճարպիկ տղա», փոխանցում է BBC-ն։ «Մարդիկ հարցնում են՝ նա նորմա՞լ մարդ է։ Ես գաղափար չունեմ։ Սակայն նա բավականին երիտասարդ էր, երբ մահացավ նրա հայրը։ Նա իր ձեռքը վերցրեց երկրի ղեկավարումը և ստիպված եղավ գործ ունենալ հզորագույն տղերքի հետ՝ գեներալների և այլն, որոնց հետ հեշտ չէ։ Վստահ եմ, որ շատերն են, այդ թվում՝ նրա հորեղբայրը, փորձել իշխանությունը խլել նրա ձեռքից, սակայն նա պահեց այն։ Ակնհայտ է, որ նա բավականին խելացի երիտասարդ է»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը։

Նմանատիպ նյութեր