211652_close_icon
views-count9679 դիտում article-date 20:26 30-04-2017

Աֆղանստանում մեկ օրում ավելի քան 40 գրոհային է սպանվել

Աֆղանստանի տարբեր նահանգներում վերջին մեկ օրում իրականացված ռազմական գործողությունների արդյունքում առնվազն 43 գրոհային է սպանվել: Այս մասին հայտնում է [url=http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4223824]tass.ru[/url]-ն` վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը: «Վերջին 24 ժամում աֆղանական ազգային պաշտպանության և անվտանգության ուժերը 8 հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Կունար, Վարդակ, Նանգարհար, Զաբուլ, Լոգար և Կունդուզ նահանգներում: Արդյունքում 43 գրոհային է սպանվել, ևս ութը վիրավորվել են», -ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Բացի այդ, ինչպես նշել են երկրի ՆԳՆ-ում, սպանված իսլամիստներից 17-ը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններ են եղել: Ռազմական գործողությունների ժամանակ նաև զենք և զինամթերք է առգրավվել: Ուժայինների կողմից տուժածների մասին հաղորդում չի ստացվել:

Նմանատիպ նյութեր