211652_close_icon
views-count92903 դիտում article-date 20:02 30-04-2017

Արտակարգ դեպք Երևանում. «Սիլաչի» հյուրանոցի արտաքին պատի երեսպատման սալիկները պոկվել և ընկել են Mercedes-ի վրա. Մոտակայքում գտնվող երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծ 20/2 հասցեում գնտվող «Սիլաչի» հյուրանոցի արտաքին պատի երեսպատման սալիկները պոկվել և ընկել են մոտակայքում կայանված Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի բնակիչ 25-ամյա Դավիթ Օհանյանին պատկանող Mercedes Vito մակնիշի 51 VV 999 համարանիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկնելու հետևանքով մեքենայի մոտ գտնվող 26-ամյա Ջիվան Եղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՃԿԱԿ արձագանքման խումբը՝ փոխգնդապետ Ենոքյանի գլխավորությամբ և 1 մարտական հաշվարկ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը այդտեղ կայանել է, որպեսզի սպասի դիմացի ավտոլվացման կետում՝ իր հերթին: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր