211652_close_icon
views-count7687 դիտում article-date 19:49 30-04-2017

Մակրոնն ու Լը Պենը հարգանքի տուրք են մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին

Այսօր Հոլոքոստի զոհերի և բռնադատվածների հիշատակի օրն է: Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ Էմանուել Մակրոնը և Մարին Լը Պենը հարգանքի տուրք են մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին: Նրանք մասնակցել են հիշատակի միջոցառումներին, որոնք այսօր անցկացվել են Ֆրանսիայի մի շարք քաղաքներում: Մարին Լը Պենը մեկնել է Մարսել, որտեղ ծաղիկներ է դրել բռնադատված զոհերի հուշարձանին, որը գտնվում է այն վայրում, որտեղ 1943թ. ապրիլի 20-ին գեստապոն ձերբակալել է 30 հրեա կանանց և երեխաների: Մարին Լը Պենն ու սենատոր Ստեփան Ռավյեն հարգանքի տուրք են մատուցել բոլոր զոհվածներին: Իսկ Էմանուել Մակրոնը այցելել է Փարիզում գտնվող Հոլոքոստի զոհերի հուշակոթող: «Մենք երբեք չպետք է մոռանանք Հոլոքոստի սարսափները. պետք է զգոն լինենք»,- ասել է նախագահի թեկնածուն: Ֆրանսիայում Հոլոքոստի զոհերի ճշգրիտ թիվը հստակեցված չէ: Սակայն ֆրանսիացի պատմաբանների վերջին գնահատականներով, բռնազավթման տարիներին Ֆրանսիայից հրեա բռնադատվածների թիվը կազմում է մոտ 100.000 մարդ:

Նմանատիպ նյութեր