211652_close_icon
views-count8493 դիտում article-date 18:39 30-04-2017

Դեվիդ Քեմերոնը 32 հազար դոլարով այգեգործական տնակ է գնել, որտեղ մտադիր է մեկուսանալ և մեմուարներ գրել

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեվիդ Քեմերոնը գնել է այգեգործական շարժական տնակ, որտեղ, իր խոսքով՝ պատրաստվում է հուշագրություններ գրել: Այգեգործական տնակը, որի համար Քեմերոնը վճարել է 25 հազար ֆունտ (մոտ 32 հազար դոլար), արդեն տեղադրվել է նրա տան հարակից այգում: Տնակը, որտեղ կա փայտի վառարան և բազմոց, կահավորել է կինը՝ Սամանտան: Այգեգործական տնակը ջերմամեկուսացված է ոչխարի բրդից պատրաստված մեկուսիչ շինանյութով: Սպասվում է, որ Քեմերոնի հուշագրությունը լույս կտեսնի հաջորդ տարի:

Նմանատիպ նյութեր