211652_close_icon
views-count20434 դիտում article-date 17:46 30-04-2017

ԵԿՄ Նոր Նորքի տարածքային բաժանմունքում բացվեց Փառքի սրահ. ներկա էին գեներալ Մանվել Գրիգորյանն ու քաղաքապետ Տարոն Մարգարյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 29-ին, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի 9-րդ մասիվում, բացվեց Երկրապահ կամավորական միության Նոր Նորքի տարածքային բաժնի Փառքի սրահը, որը նվիրված է արցախյան ազատամարտին: Սրահի բացմանը ներկա էին Արցախի հերոս, գեներալ, զորավար Մանվել Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք, ԵԿՄ-ականներ, արցախյան պատերազմի մասնակիցներ, հերոսների ծնողներ: Թանգարանի բացման նախաձեռնությունը պատկանում է զորավար Մ. Գրիգորյանին, ում շնորհիվ բազմաթիվ թանգարաններ են հիմնվել ԵԿՄ բոլոր տարածքային բաժանմունքներում: Լրագրողների հետ զրույցում Մ. Գրիգորյանը նշեց, որ որոշում է ընդունվել 70-ից ավել ԵԿՄ կառույցներում «Փառքի սրահներ» բացելու մասին, ԵԿՄ բաժանմունքների մեծ մասում դրանք արդեն իսկ քան: «Առանց մեր պատմության՝ ներկան և ապագան չենք կարող համեմատել և տանել, մենակ 6000 հազարից ավելի զոհված տղաներ ունի երկրապահը, ապրիլյան պատերազմի ժամանակ էլ 14 զոհ է եղել ԵԿՄ-ից։ Նրանց ծնողները, հարազատները պիտի իմանան, որ իրանց տղաները անմահացած են իրանց ընկերների, ժողովրդի համար»,- շեշտեց նա: Մանվել Գրիգորյանն ընդգծեց, որ ամեն օր հիշում է մարտի դաշտում ընկած ընկերներին: «Ըտենց օր չկա, որ մտքեր չկիսեմ տղաների հետ, ովքեր մանավանդ երկնքից են նայում, սաղ վախտ իմ հետ են, շատ ժամանակ, որ որևէ մեկի վրա ջղայնանում եմ, կամ մի բան ա լինում, հոգնում եմ, երբ հիշում եմ՝ ովքեր են մեզ հնարավորություն տվել էս երկրում ապրելու, ընտանիք կազմելու, նորից խելոքանում եմ, նստում եմ տեղս։ Ես իմ կյանքում ինձանից մի քանի անգամ հզոր տղաների եմ հանդիպել ու իրանք ուղեցույց են եղել: Կամավորներն են ստեղծել էս երկիրը, էս պետությունը»,- եզրափակեց նա: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 278+
278+

Նմանատիպ նյութեր