211652_close_icon
views-count36329 դիտում article-date 11:16 30-04-2017

36-ամյա պայմանագրային զինծառայողը, ով առանձնակի դաժանությամբ սպանել էր 69-ամյա տղամարդուն, այնուհետև ավտոմեքենայով անցել դիակի վրայով ու դին նետել Զանգու գետը՝ կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 29-ին, , Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության փոխգնդապետ Գևորգ Սիմոնյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Սերգեյ Հովհաննիսյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամյա կալանքի որոշում կայացնի Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 36-ամյա Վադիմ Օհանյանի նկատմամբ, ով կասկածվում է առանձնակի դաժանությանբ Մասիս քաղաքի բնակիչ, 69-ամյա Հարություն Ազատյանին սպանելու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արտաշես Հովհաննիսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ավագ քննիչի միջնորդությունը և Վ. Օհանյանը կալանավորվել և տեղափոխվել է Նուբարաշենի բանտ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 30-ին, դիակի որոնողական աշխատանքները շարունակվում են ոստիկանությանՄասիսի բաժնի, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Մասիսի հրշեջ-փրկարարների և Սևանի ջրասուզաների կողմից: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/28/1065552/]ավելի վաղ[/url] Նորամարգ գյուղից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 28-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, համայնքային ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ, արդարադատության փոխգնդապետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ Մասիսի ոստիկանությունից Արարատի մարզի Նորամարգ գյուղ ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխեցին Նորամարգ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Վադիմ Օհանյանին։ Վ. Օհանյանը կասկածվում էր Մասիս քաղաքի բնակիչ՝ 69-ամյա Հարություն Ազատյանին առանձնակի դաժանությամբ սպանելու և դին Զանգու գետը նետելու մեջ։ Վ. Օհանյանը քննիչներին ու ոստիկաններին մատնացույց էր արել այն վայրը, որտեղ որ նետել էր դին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ապրիլի 21-ին սպանվածի կինը՝ 56-ամյա Սրբուհի Սարգսյանը, ոստիկանության Մասիսի բաժին հայտարարություն էր տվել, որ ժամը 14։00-ի սահմաններում իր ամուսինը՝ Հ. Ազատյանը, ով տաքսի էր վարում, իրեն պատկանող Opel Astra G մակնիշի 34 ՏF 386 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Նույն օրը մարզի ոստիկանապետ Ս. Քոչարյանի կողմից ստեղծվել էին օպերատիվ մի քանի խմբեր՝ մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արտակ Ղազարյանի, Մասիսի ոստիկանապետ Վարդան Վարդանյանի, Մասիսի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ, իսկ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի կողմից ստեղծվել էր քննչական խումբ, որտեղ ներգրավված էին մի քանի քննիչներ՝ ավագ քննիչ Սերգեյ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Օպերատիվ խումբ էր ստեղծվել նաև ոստիկանության Մասիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ էին կատարել՝ այդ թվում, լինելով 2 տասնյակից ավելի հասցեներում, ինչի արդյունքում էլ սպանությունը կատարելու կասկածանքով Մասիսի ոստիկանություն էր բերման ենթարկվել Վ. Օհանյանը։ Սպանության վայրում կասկածյալը մատնացույց էր արել այն տեղը, որտեղ երկաթով սպանել էր իր զոհին, այնուհետև դին տեղափոխել զոհին պատկանող ավտոմեքենայի մեջ, տեղափոխել սպանության վայրից և նետել Զանգու գետը։ Կասկածյալը հայտնել էր նաև, որ համոզվելու համար, որ զոհը մահացել է, մեկ անգամ էլ Opel-ով անցել էր դիակի վրայով։ Նախ ոստիկաններին օգնության էին հասել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Մասիսի թիվ 25 և Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ մարզային փրկարարական վարչության պետ, Փրկարար ծառայության գնդապետ Մուրադ Մարգարյանի, Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Լևոն Միրզոյանի և Մասիսի ջոկատի հրամանատար Բագրատ Դանիելյանի գլխավորությամբ։ Մարզի փրկարարական վարչության պետի խնդրանքով դեպքի վայր էին ժամանել նաև Սևանի ջրասուզակները, քանի որ կասկածյալը հայտարարում էր, որ դին նետել է գետը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 189+
189+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր