211652_close_icon
views-count17603 դիտում article-date 22:18 29-04-2017

Գիտնականներն ապացուցել են ժամանակի մեքենայի գոյության հավանականությունը

Ամերիկացի և կանադացի ֆիզիկոսների խումբը մաթեմատիկորեն ապացուցել է ժամանակի մեքենայի գոյության հավանականությունը: Հետազոտությունների եզրակացությունները հրապարակվել են [url=http://www.sciencealert.com/physicists-just-came-up-with-a-mathematical-model-for-a-viable-time-machine]Classical and Quantum Gravity[/url] հանդեսում: Գիտնականները նշում են, որ սարքը կարող է իր ձևով նման լինել «պղպջակի» կամ «արկղի», որում կարող են տեղավորվել ուղևորները և ճանապարհորդել տարբեր ժամանակներով: Միևնույն մեքենան պետք է շարժվի շրջանաձև հետագծի երկայնքով` անցնելով ժամանակի տարածության միջով: Էյնշտեյնի հարաբերականության տեսությամբ տիեզերքում հնարավոր են ժամանականման փակ կորերի գոյությունը (СТС - closed timelike curve), սակայն դրանք կարող են ձևավորվել այն դեպքում, եթե տարածաժամանակային հաջորդականությունը հատուկ թեքումներ ունենա: Տեսականորեն հնարավոր է նաև ժամանակային թունելներ, այսպես կոչված՝ «խլուրդի բներ»: Նոր մոդելը տեսականորեն շրջանցում է գոյություն ունեցող հիմնական սահմանափակումները, սակայն այնուամենայնիվ պարզ չէ, թե ինչպես է հնարավոր կորացնել տարածություն-ժամանակը:

Նմանատիպ նյութեր