211652_close_icon
views-count9952 դիտում article-date 21:53 29-04-2017

ԻՊ գրոհայիններն սպանել են թալիբների ղեկավարներից մեկին՝ Մուլավի Դաուդին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Պակիստանի Փեշավար քաղաքում ոչնչացրել են «Թալիբան» շարժման առաջնորդներից մեկին` Մուլավի Դաուդին: Ինչպես հաղորդում է [url=http://afghanistan.ru/doc/109657.html]afghanistan.ru[/url]-ն, հղում անելով Պակիստանի լրատվամիջոցներին, Դաուդն իր վարորդի հետ միասին սպանվել է Փեշավարի արվարձաններից մեկում: Սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: Իսկ «Թալիբանը» հայտարարել է, որ Մուլավի Դաուդի դեմ հարձակումն իրականացրել է աֆղանական հետախուզությունը: Նախօրեին «Թալիբանը» հայտարարել էր Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ ամենամյա գարնանային գրոհ սկսելու մասին:

Նմանատիպ նյութեր