211652_close_icon
views-count7051 դիտում article-date 20:11 29-04-2017

Չինաստանն արտաքսել է լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացի Սենդի Ֆան-Ջելիսին

Չինաստանի իշխանություններն արտաքսել են լրտեսության մեջ մեղադրվող Միացյալ Նահանգների քաղաքացուն, ում երկու տարի պահել են կալանքի տակ: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/world/20170429/1493372486.html]ria.ru­[/url]-ն: Ամերիկուհի Սենդի Ֆան-­Ջիլիսը ձերբակալվել է 2015 թվականի մարտին, երբ փորձում էր Չինաստանից մեկնել Մակաո: Նրան լրտեսության մեղադրանքով դատապարտել էին 3,5 տարվա ազատազրկման: Ֆան­-Ջիլիսի ամուսինը հայտնել է, որ կինը Լոս Անջելես է ժամանել ապրիլի 28­-ին: Նա տեղեկացրել է, որ Չինաստանի իշխանությունները մեղադրում են իր կնոջը՝ 1996 թվականին երկու անգամ այդ երկիր այցելելու և լրտեսական առաքելություն իրականացնելու մեջ: Սենդի Ֆան­Ջիլիսի փաստաբանը հրաժարվել է պաշտպանյալի գործով մանրամասներ տրամադրել դրանում առկա «պետական գաղտնիքների» առկայության պատճառով:

Նմանատիպ նյութեր