211652_close_icon
views-count2742 դիտում article-date 18:51 29-04-2017

Միակ ընդունված ծայրայեղականությունը` սիրո ծայրայեղականությունն է. Ֆրանցիսկոս պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը պապական այցով գտնվում է Եգիպտոսում, Կահիրեում մատուցած պատարագի ժամանակ կոչ է արել միավորվել ընդդեմ կրոնական ծայրահեղականության. հայտնում է «Ռատիօ Վատիկանը»: «Հավատացյալների համար միակ ընդունված ծայրայեղականությունը` սիրո ծայրայեղականությունն է»:- նշել է 80-ամյա պապը, և հավելել. «Իսկական հավատքն այն է, որ մեզ առաջնորդում է ուրիշի իրավունքները պաշտպանելու՝ այն նույն ուժով ու զորութեամբ, որով կպաշտպանենք մեր իրավունքները»։ Հիշեցնենք, որ պապական այցից 3 շաբաթ առաջ Կահիրեի քրիստոնեկան եկեղեցիներից 2-ում ահաբեկչություն էր տեղի ունեցել՝ խլելով 45 մարդու կյանք:

Նմանատիպ նյութեր