211652_close_icon
views-count2598 դիտում article-date 18:35 29-04-2017

Մակեդոնիայում ցույցերը շարունակվում են. ԵՄ-ն դատապարտել է ընդդիմության հարձակումը խորհրդարանի վրա

Մակեդոնիայում շարունակվում են արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով զանգվածային ցույցերը: Ապրիլի 27-ին հարյուրավոր մարդիկ ներխուժել էին խորհրդարան և ծեծի ենթարկել սոցիալ-դեմոկրատներին, ովքեր փորձել են ալբանացի պատգամավորների հետ դաշինք կազմել և կառավարություն ձևավորել: Այս մասին հայտնում է vesti.ru-n: Այսօրվա ցույցը խաղաղ է անցնում: Ցուցարարները հավաքվել են մայրաքաղաք Սկոպյեում Եվրամիության ներկայացուցչության շենքի մոտ: Ցույցերը կազմակերպում է «Հանուն միասնական Մակեդոնիայի» ազգայնական կուսակցությունը: Եվրամիությունը նախօրեին հայտարարությամբ դատապարտել է ընդդիմության հարձակումը խորհրդարանի շենքի վրա: Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ խորհրդարանի խոսնակ է ընտրվել ծագումով ալբանացի Տալաթա Ջաֆերին: Ալբանացիները կազմում են Մակեդոնիայի բնակչության մեկ քառորդը:

Նմանատիպ նյութեր