211652_close_icon
views-count56967 դիտում article-date 19:30 29-04-2017

Ծեծկռտուք «Ուռենի» ռեստորանային համալիրում. երևանցի եղբայրները կասկածվում են ոստիկանության աշխատակիցներին ծեծի ենթարկելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Շրջանային փողոցի բնակիչներ՝ եղբայրներ, 39-ամյա Արկադի Հովսեփյանի և 37-ամյա Էդգար Հովսեփյանի նկատմամբ։ Վերջիններս կասկածվում են ապրիլի 21-ին Քասախ գյուղում գործող «Ուռենի» ռեստորանային համալիրում ՀՀ ոստիկանության անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկի հրաձիգներ, 30-ամյա Արման Սարոյանին և 24-ամյա Վանուշ Խաչատրյանին ծեծի ենթարկելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ եղբայրները ստորագրությամբ բաց են թողնվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր