211652_close_icon
views-count3577 դիտում article-date 15:58 29-04-2017

Դեսպան Մկրտչյանը և Լիբանանի արդարադատության նախարարը քննարկել են իրավական ոլորտի համագործակցությանն առնչվող հարցեր

Ապրիլի 28-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի արդարադատության նախարար Սալիմ Ժրեյսատիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև իրավական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կարևորվեց համապատասխան փաստաթղթերի համաձայնեցումն ու ստորագրումը։ Անդրադարձ կատարվեց երկու երկրների իրավական համակարգերի բարեփոխումներին, դատական իշխանությունների ամրապնդմանն ուղղված քայլերին։ Մտքեր փոխանակվեցին Հայոց ցեղասպանության ճանաչման և նրա հետևանքների վերացման միջազգային իրավական խնդիրների շուրջ։ Նախարար Սալիմ Ժրեյսատին ցանկություն հայտնեց առաջիկայում այցելել Հայաստան։

Նմանատիպ նյութեր