211652_close_icon
views-count3686 դիտում article-date 14:26 29-04-2017

Ղրղզստանում սողանքների տակ է մնացել 2 տասնյակից ավելի մարդ

Ղրղզստանում տարերային աղետի հետևանքով առնվազն 24 մարդ է մահացել։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Ողբերգությունը տեղի է ունեցել Օշի շրջանի Այուու գյուղում, որը գտնվում է երկրի հարավային մասում։ Նախնական տվյալների համաձայն՝ 1 մլն ծմ ծավալով սողանքը տեղի ժամանակով ժամը 04։20-ին փլուզել է տասնյակ բնակելի տներ։ Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքներ կատարել։ Գյուղը համարվում էր վտանգավոր՝ բնակության համար, սակայն այնտեղ դեռևս մարդիկ էին բնակվում։

Նմանատիպ նյութեր