211652_close_icon
views-count2551 դիտում article-date 13:47 29-04-2017

Լիբանանի պլանավորման պետական նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդ

Լիբանանի Հանրապետության պլանավորման պետական նախարար Միշել Ֆարաոնի գլխավորած պատվիրակությունը, Հայաստան կատարած այցի ավարտին, ապրիլի 29-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում իր գրառման մեջ Միշել Ֆարաոնը նշել է. «Անհավանական է այն, ինչ տեսանք այստեղ, սակայն, ցավոք, իրականություն է»: Այնուհետև Լիբանանի Հանրապետության պլանավորման պետական նախարարը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որից հետո պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին: -Շատ հուզված եմ, որ այստեղ եմ: Այս ողջ ցավի մեջ ես տեսա հույսը` ապրելու հույսը: Հեռվից բոլորովին այլ է, իսկ այստեղ` այս հուզիչ պատկերները տեսնելով, յուրաքանչյուր մարդ աշխարհում պարզապես պետք է ընդունի և ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Ամենակարևոր հանգամանքը հենց այդ ճանաչումն է: Ես գալիս եմ մի երերից, որի ժողովորդը նույն ժամանակահատվածում մեծ տառապանքներ է տեսել: Հայաստանում և Լիբանանում բոլորս գիտակցում ենք, որ պետք է կանխել այս խավարը: Մենք այսօր էլ պետք է ճիգեր գորադրենք, որպեսզի բոլորիս ջանքերով, միջազգային բորոր բարձր ատյանների միջոցով աշխարհում կանխվի արյունահեղությունը, - ասել է Միշել Ֆարաոնը լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Նմանատիպ նյութեր