211652_close_icon
views-count3510 դիտում article-date 14:00 29-04-2017

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել

Հյուսիսային Կորեան ձախողել է բալիստիկ հրթիռի փորձարկումը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, այդ մասին հայտնել են հարակորեացի զինվորականները։ Հրթիռի մեկնարկը տրվել է Խհոնյան-Նամդո նահանգի պոլիգոնից, որը սահմանակից է Փհենյանին։ Հրթիռն արձակվելուց շատ կարճ ժամանակ անց պայթել է։ Փորձի ձախողման մասին տեղյակ է պահվել նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ «ԱՄՆ-ի նախագահը իրազեկվել է հյուսիսկորեական հրթիռի փորձարկման մասին։ Նախագահին զեկուցվել է այդ մասին։ Հյուսիսային Կորեան անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Չինաստանի նկատմամբ՝ թեկուզ և անհաջող փորձարկում կատարելով։ Վատ է»,-հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարը։

Նմանատիպ նյութեր