211652_close_icon
views-count38346 դիտում article-date 11:22 29-04-2017

Խոշոր եղջերավոր անասունների գողություն՝ Արմավիրի մարզում. 12 շնչով ապրող տուժածների ընտանիքը զարմացել է. «Ոստիկանությունը էկավ, մի էրկու կադր նկարեց ու գնաց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 3 օր է, Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Տիտալ Գուսեյանը, ում ընտանիքը 12 հոգուց է բաղկացած, շոկի մեջ է։ Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինչպես միշտ, այդ օրը հերթական անգամ վաղ առավոտյան Տիտալի հայրը գալիս է գյուղում գտնվող և իրենց պատկանող անասնագոմը, որպեսզի խոշոր եղջերավոր անասուններին խնամի և ականատես է լինում, որ իրենց պատկանող 2 ցլիկները գողացել են։ Կատարվածի մասին տուժած քաղաքացիները դիմում են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանում են ոստիկանության աշխատակիցները։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Տիտալն ասում էր. «Ոստիկաններն էկան, մի քանի կադրեր նկարեցին ու այդքանով համարելով իրենց գործն ավարտված՝ հեռացան։ Անգամ մատնահետքեր չվերցրեցին, երբ նրանց ցույց տվեցինք վնասված կողպեքը, կտրված երկաթյա շղթան, որպեսզի դրանցից վերցնեն մատնահետքեր, ու հիմա ողջ նաֆարով զարմանում ենք՝ եթե մատնահետքեր չեն վերցրել և դեպքի վայրում տեղազննությունը կատարել են հռը կոպալի, ինչպե՞ս են բացահայտելու գողությունը։ 7 տարի է, գյուղում զբաղվում եմ անասնապահությամբ և ոչ մի անգամ նման դեպք տեղի չի ունեցել։ Եթե իրավապահները ցանկություն ունենան, կգտնեն անասնագողին կամ անասնագողերին։ Հիմա ստիպված գիշերը մի քանի անգամ գալիս ենք գոմ, որպեսզի տեսնենք, թե արդյո՞ք հերթական անգամ տականքը կամ տականքները իրենց սև գործը չեն արել։ Ամեն մի ցուլը կլիներ 200-250 կգ, դժվար 1 հոգով տանեին։ Խնդրում ու պահանջում ենք Էջմիածնի ոստիկաններից, որպեսզի ամեն միջոց ձեռնարկեն՝ հանցագործությունը բացահայտելու համար, որպեսզի մեզ համար էլ պարզ լինի, թե ով կամ ովքեր են կատարողները։ Մենք գյուղում ոչ թշնամիներ ունենք, ոչ էլ չուզողներ, մեր հալալ քրտինքով ապրող, աշխատող ընտանիք ենք։ Պարզապես ուզում ենք իմանանք հեղինակին։ Շներն էլ տարածքում են եղել և ոչ մի հաչոց չի լսվել, ինչն էլ կասկած է առաջացնում մեզ մոտ, որ չի բացառվում, որ կատարողները տեղանքին լավ ծանոթ են եղել»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վնասը կազմում է 800.000-ից ավելի դրամ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր