211652_close_icon
views-count14185 դիտում article-date 10:37 29-04-2017

Գևորգ Կոստանյանը՝ նախարար. Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԺ փոխնախագահ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունում համառորեն լուրեր են շրջում, թե նախկին գլխավոր դատախազ Գևորգ կոստանյանը կարող է դառնալ արդարադատության նախարար: Հաշվի առնելով Կոստանյանի գիտելիքները, անգլերենի իմացությունը, նաև ՄԻԵԴ-ում երկար տարիների աշխատանքը և այն ծավալի աշխատանքները, որ առաջիկայում սպասվում են առաջիկայում արդարադատության նախարարություն-Ազգային ժողով համակարգում, չի բացառվում, որ այդ լուրերն իրականության հող ունենան: Այդ դեպքում՝, համոզված կարող ենք ասել, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կվերցնի ԱԺ մանդատը և, անխոս, կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր