211652_close_icon
views-count10315 դիտում article-date 21:49 28-04-2017

Զինեդին Զիդանը` Ֆրանսիայի նախագահական ընտրությունների մասին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին: «Ես այս առթիվ ասելու եմ նույնը, ինչ` 2002 թվականին: Ես հեռու եմ «Ազգային ճակատի» (ֆրանսիական ազգայնական կուսակցություն) գաղափարներից և կցանկանայի չտեսնել նրանց հաղթանակը», ասել է Զիդանը: Նշենք, որ ֆրանսիական նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել նախկինում «Ազգային ճակատի» անդամ Մարին Լե Պենը և Էմանուել Մակրոնը: Ընտրություները կկայանան մայիսի 7-ին: Նշենք նաև, որ 2002-ին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ժակ Շիրակի մրցակիցը Ժան Մարի Լե Պենն էր` Մարին Լե Պենի հայրը:

Նմանատիպ նյութեր