211652_close_icon
views-count8672 դիտում article-date 22:51 28-04-2017

Դրամապանակի գողը ներկայացել է ոստիկանությաւն և խոստովանել

Ոստիկանութան Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1991 թ. ծնված Ալվարդ Գ.-ն և հայտնել, որ թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում տոպրակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 51.000 դրամ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1975 թ. ծնված Սերգեյ Մ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը: Կատարվում է քննություն: [b]ՀՀ ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր