211652_close_icon
views-count8448 դիտում article-date 21:24 28-04-2017

Որևէ մեկն իրավասու չէ Ղարաբաղի փոխարեն որոշել առնվազն երկու հարց. Շավարշ Քոչարյան

Որևէ մեկն իրավասու չէ Ղարաբաղի փոխարեն որոշել առնվազն երկու հարց՝ կարգավիճակի և տարածքային ամբողջականության: [url=http://artsakhpress.am/arm/news/65761/oreve-mekn-iravasu-che-xarabaxi-pokharen-oroshel-arnvazn-erku-harc-shavarsh-qocharyan.html]«Արցախպրես»[/url]-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Արցախի Հանրապետությունն իր խնդիրներն ունի Ադրբեջանի հետ, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների մի մասի օկուպացիայի մասով, և դա միայն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների լուծելու հարցն է: Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա Արցախի ժողովուրդն այս առումով արդեն երեք անգամ հանրաքվե է անցկացրել՝ մեկը՝ 1991թ.-ի բուն հանրաքվեն, մյուս երկուսը՝ Սահմանադրության ընդունումն և փոփոխությունը: Եվ Հայաստանի իշխանությունները պարտավոր են գործել՝ ելնելով Արցախի ժողովրդի արտահայտած կամքից»,- նշել է Շ. Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր