211652_close_icon
views-count25791 դիտում article-date 20:49 28-04-2017

Ավտովթար Երևանում Սասունցի Դավթի արձանի դիմաց բախվել են КамАЗ-ն ու 09-ը. օպերատիվորեն են գործել Ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ Սասունցի Դավթի արձանի դիմաց, բախվել են Արտաշես Գրիգորյանի վարած КамАЗ մակնիշի 482 ՕR 61 համարանիշի և Արման Սարգսյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 34 FF 277 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Արմեն Գալստյանն ու տեսուչ Էդիկ Մկրտչյանը, ովքեր ճիշտ և օպերատիվ աշխատանքի արդյունքում կարողացան կարգավորել ոչ միայն երթևեկությունը վթարի վայրում, այլև որ խցանում տեղի չունեցավ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր