211652_close_icon
views-count13393 դիտում article-date 15:26 28-04-2017

Թբիլիսի-Ստեփանծմինդա ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով 37-ամյա հայ ուղևորուհի է մահացել

Ապրիլի 28-ին, ժամը 13:20-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:32-ին Թբիլիսի-Ստեփանծմինդա ավտոճանապարհին` Միսակցիելի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Lada Samara» մակնիշի М724УО պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով 1980 թ. ծնված Զառա Մ.-ը (ՌԴ քաղաքացի) մահացել է, իսկ 1943 թ. ծնված Գագիկ Հ.-ը (ՌԴ քաղաքացի) հոսպիտալացվել է Մցխեթայի ԲԿ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նմանատիպ նյութեր