211652_close_icon
views-count4525 դիտում article-date 14:29 28-04-2017

Իրանի Խոյ քաղաքում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. դրան հաջորդել է հետցնցում

Ապրիլի 28-ին, ժամը 11:21-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ս.թ. ապրիլի 28-ին, տեղեկական ժամանակով ժամը 10:46-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 06:46-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.940 և արևելյան երկայնության 45.230 աշխարհագրական կոորդինատներով (Իրանի Իսլամական Հանրապետություն, Խոյ քաղաքից 50 կմ հյուսիս-արևելք), օջախի 8 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Տեղական ժամանակով ժամը 10:40-ին երկրաշարժին նախորդել է 3.3 մագնիտուդով մեկ ցնցում:

Նմանատիպ նյութեր