211652_close_icon
views-count5958 դիտում article-date 11:28 28-04-2017

Թրամփը ՀարավայիՆ Կորեայում THAAD ՀՀՊ տեղակայելու դիմաց 1 մլրդ դոլար է ուզում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համոզմամբ՝ Հարավային Կորեայի իշխանությունները պետք է 1 մլրդ դոլար վճարեն իրենց երկրում ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու համար։ Այդ մասին նա հայտնել է Reuters-ին տված հարցազրւյցում։ Վերջինս նաև նշել է, որ ցանկանում է վերանայել կամ խզել Հարայաին Կորեայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը՝ Սեուլի կողմից առևտրային խոշոր պակասորդի պատճառով։ Հարավկորեական ՊՆ-ն էլ իր հերթին հայտարարել է, որ ՀՀՊ-ների տեղակայման համար ոչ թե Սեուլը, այլ Վաշինգտոնը պետք է վճարի։

Նմանատիպ նյութեր