211652_close_icon
views-count45884 դիտում article-date 22:33 27-04-2017

Երգչուհի Նանան՝ ծննդյան տարեդարձի ամենաթանկ անակնկալի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. EXCLUSIVE.am

Երգչուհի Նանան, ինչպես միշտ, այս տարի ևս ընկերների և երկրպագուների հետ միասին ապրիլի 4-ին Մոսկվայում նշեց իր տարեդաձը: Նանայի տարեդարձին ներկա էին ինչպես հայտնի արտիստներ, այնպես էլ երգչուհու երկրպագուները, ովքեր եկել էին շնորհավորելու իրենց սիրելի երգչուհուն և իր հետ միասին մի գեղեցիկ երեկո անցկացնելու: [url=https://web.facebook.com/exclusivearmenia/?pnref=lhc&_rdc=1&_rdr]EXCLUSIVE.am[/url]-ի այն հարցին, թե «Որն է եղել երգչուհու տարեդարձի ամենաթանկ անակնկալը», Նանան պատասխանեց՝ «Շատ ու շատ անակնկալներ և շնորհավորանքներ եմ ստացել դեռ կեսգիշերից, սակայն իմ,տարեդարձի ամենաթանկ անակնկալը դա իմ երկրպագուների անսահման սերն է, իմ և իմ արվեստի նկատմամբ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օրս կիսեցին և լցրեցին անսահման սիրով ու ժպիտներով: Սիրում եմ բոլորիդ անչափ սիրով՝ Ձեր Նանա»,- եզրափակեց երգչուհին: Երգչուհին ծննդյան օրվա երեկույթի լուսաբանումը և լուսանկարները առաջինը վստահել է EXCLUSIVE.am-ին: Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր