211652_close_icon
views-count7862 դիտում article-date 22:04 27-04-2017

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում տեղադրվեց խաչքար՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Ապրիլի 24–ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում տեղադրվեց խաչքար՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մարկոս Սրբազանը, Ուկրաինայի մշակույթի նախարարության Հունական Կաթոլիկ և Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցիների Ուկրաինայի թեմի առաջնորդարանների, Ուկրաինական Ուղղափառ Եկեղեցու և հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ուկրաինական մշակութային և գիտական բնագավառների հայտնի գործիչներ։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան դեսպան Մանուկյանը, Ուկրաինայի մշակույթի նախարարության հավատքի և ազգային փոքրամասնությունների դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Յուրաշը, Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդը, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները։ Մատուցվեց նաև պատարագ՝ Հունական և Հռոմեկան Կաթոլիկ և Ուկրաինական Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ուկրաինայի մի շարք մարզերում և քաղաքներում ՀՀ դեսպանության և Ուկրաինայի hայ համայնքի համատեղ ջանքերով տեղի ունեցան բազմաբնույթ միջոցառումներ, ֆոտոցուցահանդեսներ, կլոր սեղաններ, կինոդիտումներ և հավաքներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցը։

Նմանատիպ նյութեր